Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Շավարշ Խաչատուրի Գևորգյանի դիմումը /մտից ՝ 09.10.2023թ. թիվ 12968 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Արգավանդ բնակավայրի Պ. Սևակի փողոց 14/1 հասցեում 0,1105 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-018-0039-0163, սեփականության իրավունքի վկայական N 02102023-03-0065/, որը սահմանակից է Շավարշ Խաչատուրի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-018-0039-0043/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Շավարշ Խաչատուրի Գևորգյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 11 617 970 / տասնմեկ միլիոն վեց հարյուր տասնյոթ հազար իննը հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 10514 /տաս հազար հինգ հարյուր տասնչորս/ ՀՀ դրամ: