Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Բորիկ Ղուլյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թաղամաս 10/22 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 15,3քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00153 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0128-0974) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Բորիկ Միխաելի Ղուլյանին:
2․Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 70870 ( յոթանասուն հազար ութ հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 104565 ( հարյուրչորս հազար հինգ հարյուր վաթսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: