Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնի պետ Սուրեն Ամիրջանյանի 01.03.2024թ. զեկուցագիրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է
1.Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող MAZ KO-806-20 / MAZ 5340C2-585-0 / մակնիշի, 308 CS 61 համարանիշի, 2023 թվականի արտադրության բազմաֆունկցիոնալ, կոմունալ քաղաքային ավտոմեքենան անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում>> ՀՈԱԿ-ին:
2. Մասիս համայնքի սեփականության իրավունքով պատկանող Բելառուս 82.1 մակնշի, 52-58 LS համարանիշի, 2019 թվականի արտադրության տրակտորը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Մասիս համայնքի կոմունալ տնտեսություն, բարեկարգում և կանաչապատում>> ՀՈԱԿ-ին: