Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով Սահակ Մուրադի Մուրադանի դիմումը /մտից ՝ 18.05.2022թ. թիվ 1821 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Զորակ գյուղում գտնվող, 03-044-0125-0028 ծածկագիրը կրող, 0.03946հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը /իրավունքի վկայական N 12092022-03-0042/, որը սահմանակից է Սահակ Մուրադի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերին /ծածկագիր՝ 03-044-0125-0030 և 03-044-0125-0010/ և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Սահակ Մուրադի Մուրադյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 39165 /երեսունինը հազար հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ, 1 հա-ի արժեքը 992500 /ինը հարյուր իննսուներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: