Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Մնացական Ալոյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Գետափնյա, 5-րդ փողոց, 27 հասցեում գտնվող բնակելի տունը (մակերեսը՝ 55,60քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01642 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-030-0003-0022) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Մնացական նազարի Ալոյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 109477 (մեկ հարյուր ինը հազար չորս հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ:
3.Շինությամբ զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 246965 (երկու հարյուր քառասունվեց հազար ինը հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ: .
4.Շինությամբ զբաղեցված հողամասից ավել հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1447139 ( մեկ միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար հարյուր երեսունինը) ՀՀ դրամ:
5.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: