Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Անի Ռուբենի Խաչատրյանին /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Արգավանդ, Հրազդանի 1 փող․, 16 տ․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 04.04.2025թ. N 2105 ծանուցումն ու 24․03․2025թ․ և 28․03․2025թ․ դրությամբ տեղեկանքները, փոստային անդորրագիրը վերադարձվել է <<տեղափոխված>> նշումով, ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողով»-ի առաջարկը /03.07.2025թ. արձանագրություն N241/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Անի Ռուբենի Խաչատրյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Mercedes-Benz ML 350, հ/հ՝ 26QO026/ 2021թ․ համար՝ 108․851 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 84․250 ՀՀ դրամ, տույժը՝ 24․601 ՀՀ դրամ և 2018-2020թ․ համար՝ 314․739 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 231․687 ՀՀ դրամ, տույժը՝ 83․052 ՀՀ դրամ 900435103016 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դիմելու միջոցով որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով: