|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հուլիսի 2022 թվականի N 134-Ա |
ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Սիմոնյան կրթական հիմնադրամի 30.06.2022 թվականի առաջարկը և 2022 թվականի հուլիսի 6-ին Մասիս համայնքի և Սիմոնյան կրթական հիմնադրամի միջև կնքված հուշագիրը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային համար՝03-003-055-026, 2009 թվականի սեպտեմբերի 12-ին տրված վկայականի համար՝ 2696757/ հողամասը մեկ տարվա ընթացքում նվիրաբերել Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ նշված հողամասում «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակում Թումո կենտրոն կառուցելու նպատակով:
2. Սիմոնյան կրթական հիմնադրամը պարտավոր է հողամասի նվիրաբերության պայմանագրի կնքումից և պետական գրանցում ստանալու պահից՝ 3 տարվա ընթացքում առնվազն 400 000 000/ չորս հարյուր միլիոն/ ՀՀ դրամ գումարի չափով իրականացնել բարեգործական ծրագիր՝ կառուցել անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն ունեցող կենտրոն:
|
Կողմ -18 ԱՆՏՈՆՅԱՆ ՎԱՀԵ ԱՍԱՏՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ ՈՍԿԱՆՅԱՆ ԷԼՄԻՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՎԱՐԴ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(234.57 Կբ)
|
|
(810.90 Կբ)
|
|
(2.35 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|