Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 245366 ծածկագիր՝ 03011XN6F3R8, ծածկագիր՝ 03011SMY48RZ և ընդառաջելով Կարեն Տիգրանի Ղամբարյանի խնդրանքին՝ /մտից՝ 30.06.2025թ. թիվ 7174/ որոշում եմ․
1․Կարեն Տիգրանի Ղամբարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը /ծածկագիր՝ 03-003-0054-0070/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Բաժանվող հատված 1․ 0,13796 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, քաղաք Մասիս, 5-րդ փողոց, 67 բնակելի տուն։
բ/ Բաժանվող հատված 2․ 0,04004 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, քաղաք Մասիս, 5-րդ փողոց, 67/1 հողամաս։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։