Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ հոդվածով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023 թվականի դեկտեմբերի 06-ին տեղի է ունեցել ավտովթար՝ իրար են բախվել Մասիսի համայնքապետարանին սեփականության իրավունքով պատկանող TOYOTA մակնիշի 676CG61 պետական համարանիշի և Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի պատվոհյուպատոս Լևոն Հայրապետյանի վարած Maserati մակնիշի 40TՕ86 պետհամարանիշի փոխադրամիջոցները, հարուցվել է թիվ 60510323 քրեական գործը, որի ընթացքում Լևոն Հայրապետյանը ամբողջությամբ ընդունել է իր մեղավորությունը և որպես փոխհատուցում առաջարկում է համայնքին որպես սեփականություն նվիրել 2017 թվականի արտադրության TOYOTA COLOLLA 1.6 մակնիշի փոխադրամիջոցը, իսկ համայնքային սեփաականություն հանդիսացող ոչ պիտանի փոխադրամիջոցը համայնքը նվիրի իր կողմից լիազորված անձին /հիմք՝ 16․04․2024թ․մտից թիվ 5664, 02․05․2024թ․թիվ 6307, ելից՝ 19․04․2024թ․թիվ 3424/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․Տալ համաձայնություն ընդունել նվիրատվությունը՝ TOYOTA COROLLA 1.6 մակնիշի փոխադրամիջոցը (37BG783 համարանիշի, տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ սև միկա, թողարկման տարեթիվը՝ 2017 թվականի, թափքը՝ սեդան, VIN`NMTBB4JEXOR217507, շարժիչը՝ 90/122, տեխնիկական անձնագիր՝ YB691386) որպես վնասի վերականգնում:
2․Տալ համաձայնություն Մասիսի համայնքապետարանին պատկանող TOYOTA COROLLA 1.6 մակնիշի փոխադրամիջոցը (676CG61 համարանիշի, տեսակը՝ թեթև մարդատար, գույնը՝ սև միկա, թողարկման տարեթիվը՝ 2016 թվականի, թափքը՝ սեդան, VIN`NMTBBOJE50R169519, շարժիչը՝ 90/122, տեխնիկական անձնագիր՝ XF697320) նվիրել Լևոն Հայրապետյանին կամ իր կողմից լիազորված անձին։։
2․Սույն որոշման կատարման հետ կապված ծախսերը թողնել Լևոն Հայրապետյանի վրա։
3․Հաշվապահական հաշվառման փաստաթղթերում կատարել համապատասխան հաշվառում։