|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հունիսի 2023 թվականի N 163-Ա |
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԸ ՆԵՐԱՌՈՂ ԱՐԱՐԱՏ-1 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -94 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետ Ս. Թևոնյանի գրությունը՝ /մտից ՝ 21.04․2023թ. N 5371/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Մասիս քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 03-003-0106-0022 կադաստրային ծածկագրով, 0.41893 հա մակերեսով հողամասից 0,04հա մակերեսով հողամաս՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից, փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերի,
- ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող 03-003-0106-0022 կադաստրային ծածկագրով, 0.41893 հա մակերեսով հողամասից 0,37893հա մակերեսով հողամաս՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից, փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի:
|
Կողմ -14 ԱՆՏՈՆՅԱՆ ՎԱՀԵ ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ ԲԱԲԱՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|