Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով <<ԿԱՐԵՆ>>ՍՊԸ տնօրեն Կարեն Սիմոնյանի դիմումը /մտից ՝ 10.05.2023թ. թիվ 6059 /. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Այնթապ Երևան-Արտաշատ խճուղի 28/1 հողամաս հասցեում գտնվող 0,00165 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-012-0071-0135, սեփականության իրավունքի վկայական N 21042023-03-0035/, որը սահմանակից է <<ԿԱՐԵՆ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող /ծածկագիր՝ 03-012-0071-0131/ հողամասին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել <<ԿԱՐԵՆ>> ՍՊԸ-ԻՆ:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 146586 ՀՀ դրամ, կադաստրային արժեքի 200 %- ով 1 քմ-ի արժեքը 8884 ՀՀ դրամ: