Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 257738 ծածկագիր՝ 03022B6ZBK9U, ծածկագիր՝ 03022BWSSRWR և ընդառաջելով Արամ Աղվանի Պետրոսյանի խնդրանքին` /մտից՝ 05․08․2025թ.N 8579/ որոշում եմ․
1․Արամ Աղվանի, Սիրանուշ Կարպիսի, Աղվան Արամի Պետրոսյաններին և Վիկտորիա Արամի Ալոջանցին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը /ծածկագիր՝ 03-012-0049-0007/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/Բաժանվող հատված 1․ 0,10424 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Այնթապ, 6-րդ փողոց, 74 բնակելի տուն։
բ/Բաժանվող հատված 2․ 0,03589 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Այնթապ, 6-րդ փողոց, 74/1 հողամաս։
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։