Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Հենրիկ Ոսկանյանի կողմից ներկայացված հայտը (268026)․ որոշում եմ՝
1․Հենրիկ Ոսկանյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Դաշտավան Հ․Շիրազի փողոց 29 հասցեում տալ բնակելի տան և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Հենրիկ Ոսկանյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հենրիկ Ոսկանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: