Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1329-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության բաժնի պետ՝ Տիգրան Բաբախանյանի 2024 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 17947 զեկուցագիրը և Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է
1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքում գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները համաձայն կից 1-ից 26-րդ հավելվածները և 35-րդ հավելվածը։
2․ Ուժը կորցրած ճանաչել Մասիս համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 7-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 185-Ա որոշման 1-26-րդ հավելվածները և 2023 թվականի հոկտեմբերի 18-ի <<ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՇՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> թիվ 245-Ա որոշման 4-րդ կետը։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: