Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Իշխան Ճուղուրյանի լիազորած անձ Վրեժ Ճուղուրյանի դիմումը /մտից՝ 23.10.2024թ. թիվ 14443/, Սայաթ Նովա համայնքի ղեկավար Համլետ Ճուղուրյանի և քաղաքացի Իշխան Ճուղուրյանի միջև 04․11.2005թ, թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Սայաթ Նովա բնակավայրի 03-082-0064-0002 ծածկագիրը կրող 0,05 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
1․Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Իշխան Համլետի Ճուղուրյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սայաթ Նովա Ա․ Բակունցի փողոց 5 հողամաս հասցեում գտնվող 03-082-0064-0002 ծածկագրով 0,05 հա բնակավայրերի հաասարակական կառուցապատման նշանակության հողամասը /վկայական N 03012025-03-0074/, թույլատրել ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում, գնման նախապատվության իրավունքով, տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 100 %-ով , ընդհանուր 610500 /վեց հարյուր տաս հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ արժեքով օտարել Իշխան Համլետի Ճուղուրյանին: