Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 և 34-րդ հոդվածների, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 87-րդ հոդվածի, 88-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 50-րդ գլխի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սուրեն Հովհաննեսի Հակոբյանին /ՀՀ, Արագածոտն, Աշտարակ, Արտակի փող․, 9 շ․, 14 բն․/ ուղարկվել է համայնքի ղեկավարի 14.05.2024թ. N 4197 ծանուցումն ու 10․04.2024թ. դրությամբ տեղեկանքները /փոստային անդորրագիրը վերադարձվել է «տեղափոխված» նշումով/ ինչպես նաև վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում և «Աղբահանության, գույքահարկի ու հողի հարկի չվճարված գումարները գանձելու նպատակով ստեղծված հանձնաժողովի» առաջարկը /03.07.2024թ. արձանագրություն N219/ որոշում եմ.
1.Հարկ վճարող Սուրեն Հակոբյանից հօգուտ Մասիս համայնքի բյուջեի /օրենքով սահմանված կարգով/ գանձել՝ փոխադրամիջոցի գույքահարկի /մակնիշը՝ Jeep grand Cherokee 4.0I, պ/հ՝ 23UU947/ 2021-2023թթ․ համար՝ 163.353 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 135.750 ՀՀ դրամ, տույժը՝ 27.603 ՀՀ դրամ 900435106027 հաշվեհամարին և 2017-2020թթ․ համար՝ 594.443 ՀՀ դրամ, որից ապառքը՝ 407.250 ՀՀ դրամ, տույժը՝ 187.193 ՀՀ դրամ 900435106027 հաշվեհամարին։
2.Որոշումը ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
4.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
5.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով: