Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Հովհաննես Սողոմոնյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1․ Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Նորաբաց, Այգեգործների փողոց 1/1 հասցեում գտնվող շինությունը՝ խանութ, ընդհանուր 36,90քմ արտաքին մակերեսով, և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01192 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-067-0052-0059) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Հովհաննես Ժորայի Սողոմոնյանին:
2․Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 653905 ( վեց հարյուր հիսուներեք հազար ինն հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3․Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 327805 (երեք հարյուր քսանյոթ հազար ութ հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
4․ Ավել հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 604974 (վեց հարյուր չորս հազար ինը հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ:
5․ Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
6․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: