Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման պահանջները, հաշվի առնելով և ընդառաջելով Տաթևիկ Անուշավանի Պետրոսյանի խնդրանքին՝ /դիմում՝ 24.01.2023թ. թիվ 972/. որոշում եմ՝
1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնք գ. Արբաթ 18-րդ փողոց 2 հասցեում /ծածկագիր՝ 03-017-0017-0016/ Տաթևիկ Անուշավանի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա իր կողմից ինքնակամ կառուցած պոլիեթիլային ջերմոցը /440,00քմ/, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:
2.Օրինական ճանաչված պոլիեթիլային ջերմոցի համար /արտաքին մակերեսը՝ 440,00քմ/ մուծման վճարը կազմում է՝ 736.120 /յոթ հարյուր երեսունվեց հազար հարյուր քսան/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 1673 /մեկ հազար վեց հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամ:
3.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: