Հիմք ընդունելով Երևանի զբոսաշրջության,սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Ղազարյանի 14.05.2024 թվականի գրությունը /մտից՝ 15.05.2024 թվական, N 6930/ «Գործավարություն օտար լեզվի խորացված իմացությամբ » մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Էլինա Դարիմանչյանին և Մելինե Ղազարյանին ուսումնական ծրագրով նախատեսված արտադրական պրակտիկան Մասիսի համայնքապետարանում անցկացնելու մասին.որոշում եմ՝
1.Թույլատրել ,,Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության Հայ-Հունական պետական քոլեջ,, ՊՈԱԿ-ի «Գործավարություն օտար լեզվի խորացված իմացությամբ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Էլինա Դարիմանչյանին և Մելինե Ղազարյանին ուսումնական ծրագրով նախատեսված արտադրական պրակտիկան անցկացնել Մասիսի համայնքապետարանում 2024 թվականի մայիսի 15-ից մինչև հունիսի 25-ը:
2.Պրակտիկայի ղեկավար նշանակել աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Ծովինար Գալստյանին: