Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասով, 595-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գարունիկ Գևորգի Զաքարյանը 1983 թվականից հաշվառված բնակվում է ներքոնշյալ հասցեում, իր անվամբ գյուղ Արբաթ 4-րդ փողոց, 35 բնակելի տուն հասցեով անշարժ գույքի և 03-017-0112-0019 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ գրանցված է ընդհանուր բաժնային սեփականության իրավունք /բաժնեմասը՝ 1/3/, վերջին քսան տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իր կողմից կնքված անշարժ գույքի նկատմամբ օտարման կամ ձեռքբերման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցում կատարված չէ
/հիմք՝ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 06․09․2023 թվականի NԱՏ-06092023-99-0324 տեղեկանքը/, հաշվի առնելով Արբաթ գյուղի վարչական ղեկավարի զեկուցագիրը /մտից՝ 10․10․2023 թ․ թիվ 13049/ և ելնելով մարդասիրությունից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է՝
1․Նվիրատվությամբ օտարել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Մասիս համայնքի Արբաթ գյուղի 4-րդ փողոց 19/4 հասցեում գտնվող անշարժ գույքը /հողամասի կադաստրային ծածկագիր՝
03-017-0010-0036, 03-017-0010-0037, մակերեսի չափը՝ 0․01344հա, 0․03494 հա, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման, շինության կադաստրային ծածկագիր՝ 03-017-0010-0038-001, տեսակը բնակելի տուն, մակերեսը՝ 48․3 քմ/
Գարունիկ Գևորգի Զաքարյանին /ծնված՝ 03․12․1965 թվականին, անձնագիր՝ AV0479605, տրված՝ 14.10.2022 թվականին 008-ի կողմից /։
2․Անշարժ գույքն օտարելուց հետո դուրս գրել հաշվապահական հաշվեկշռից։