Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 12-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ -16 եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի պարտականությունները կատարող Ս․ Թևոնյանի գրությունը՝ /մտից ՝ 24.01․2025թ. N 8186/ ՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքը /Խաչփար բնակավայրը/ ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
,,ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, Խաչփար բնակավայրի 03-050-0113-0156 կադաստրային ծածկագրով 0․05323 հա և 03-050-0113-0155 հա կադաստրային ծածկագրով, 0,08519 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի հողամասը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության։