Ղեկավարվելով ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով այն, որ Մասիս համայնքի ղեկավարի 2023 թվականի նոյեմբերի 15-ի N7683-Ա որոշմամբ պահանջվող աղբահանության վճարի, անշարժ գույքերի հարկի, հողերի հարկի և գույքահարկի գումարը ամբողջությամբ վճարված է /հիմք՝ Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 03․07․2025թ․ տրված տեղեկանքները/ որոշում եմ.
1.Վարդան Խաչիկի Խաչատրյանի /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, ք․Մասիս, 2 փող․, 37 տ․/ աղբահանության վճարի, անշարժ գույքերի հարկի, հողերի հարկի և գույքահարկի գումարը գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճել: