Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով , հիմք ընդունելով Վլադիսլավ Ֆարամազյանի դիմումը /մտից՝ 31.05.2023թ. թիվ 7093/, Սայաթ Նովա համայնքի ղեկավարի ևՎլադիսլավ Ֆարամազյանի միջև 21.05.2013 թվականին կնքված վարձակալության պայմանագիրը և հաշվի առնելով, որ Մասիս համայնքի, Սայաթ Նովա բնակավայրի 03-082-0121-0065 ծածկագիրը կրող 1,00029 հա հողամասը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամաս` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․
Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, Վլադիսլավ Գեորգիի Ֆարամազյանի կողմից վարձակալած՝ Մասիս համայնքի Սայաթ Նովա բնակավայրում գտնվող 03-082-0121-0065 ծածկագրով 1,00029 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքի հողամասը / վկայական N 06072023-03-0051/, թույլատրել տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքով 1 հա-ը 3045000 դրամ՝ ընդհանուր 3046000 ՀՀ դրամ, գնման նախապատվության իրավունքով, մեկ տարվա ընթացքում ուղղակի վաճառքով օտարել Վլադիսլավ Գեորգիի Ֆարամազյանին: