Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Վանցետիկ Վահրամի Դավթյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 
1․Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Մասիս համայնք, ք Մասիս 2-րդ փողոց, 11/3 հողամաս հասցեում գտնվող անասնաշենքն ու ավտոտնակը (մակերեսը՝ 85,9 քմ) և  սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0,01923 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0100-0081) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝  Վանցետիկ Վահրամի Դավթյանին։
2․ Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 398000 (երեք հարյուր ինսունութ հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ:
3․ Շինություններով զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1315000 (մեկ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ: 
4․Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 (քսանվեց հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ վճարման անդորրագրերի հիման վրա: 
5․ Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: