|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունվարի 2025 թվականի N 08-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆԵՐԱՌՈՂ ԱՐԱՐԱՏ-2 ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի պահանջներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի թիվ 2/փ - 476 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի գրությունը /մտից ՝ 25.12․2024թ. N 17442/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, Մասիս համայնքի Ազատաշեն բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-2 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի սույն փոփոխությունը՝
- Հայաստանի Հանրապետություն Արարատի մարզի Մասիս համայնքի (Ազատաշեն բնակավայր) վարչական տարածքում գտնվող, կադաստրային 03-006-0114-0029 ծածկագրով 0․2 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության:
|
Կողմ -15 ԱՎԱՆԵՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՐԱՄԱՅԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՆՈՒՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՄ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱԲՈՅԱՆ ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՆՅԱՆ ՆԱԻՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ ԵԼԻԶԱՎԵՏԱ ՕՍԵՅԱՆ ԶՈՀՐԱԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|