Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Աշոտ Առաքելյանի կողմից ներկայացված հայտը (128440)․ որոշում եմ՝
1.Աշոտ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, գյուղ Այնթապ 13-րդ փողոց 15-րդ նրբանցք 9 հասցեում տալ բնակելի տան վերակառուցման,ծածկի և պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Աշոտ Առաքելյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Աշոտ Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: