Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Հովնան Մարգարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք ք. Մասիս, նոր թաղամաս 17/42 հասցեում Հովնան Քաջիկի Մարգարյանի կողմից կառուցված խանութը (արտաքին մակերեսը՝ 21,6 քմ) և սպասարկման ու պահպանման համար հատկացված 0.00216 հա հասարակական կառուցապատման հողամասը (ծածկագիր՝ 03-003-0137-0722) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Հովնան Քաջիկի Մարգարյանին:
2.Օրինական ճանաչված շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 382․774 (երեք հարյուր ութսուներկու հազար յոթ հարյուր յոթանասունչորս) ՀՀ դրամ:
3.Խանութով զբաղեցված և սպասարկման համար հատկացված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 95․943 (իննսունհինգ հազար ինը հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ:
4.Օրինական ճանաչված գույքը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: