Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումներով և հաշվի առնելով, որ Դավիթ Համբարձումյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ. Այնթապ, 3-րդ փողոց 39/2 հասցեում գտնվող օժանդակ շինությունը /թռչնանոց/ (մակերեսը՝ 25.95,քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01615 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-012-0028-0097) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Դավիթ Հրաչիկի Համբարձումյանին:
2. Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 102 192 (մեկ հարյուր երկու հազար մեկ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ:
3. Շինության զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 115 265 (մեկ հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր վաթսունհինգ) ՀՀ դրամ:
4. Շինության զբաղեցրած ավել հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 1 806 258 (մեկ միլիոն ութ հարյուր վեց հազար երկու հարյուր հիսունութ) ՀՀ դրամ:
5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: