Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Նարեկ Արամի Հայրապետյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, նոր թաղամաս 24/41 հասցեում գտնվող ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 22,4քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00224 հա բնակելի կառուցապատման հողատարածքը (ծածկագիր՝ 03-003-0138-0049) ուղղակի վաճառքով օտարելու բնակիչ՝ Նարեկ Արամի Հայրապետյանին:
2.Ավտոտնակի ուղղակի վաճառքի գինը կազմում է 44․106 (քառասունչորս հազար հարյուր վեց) ՀՀ դրամ:
3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 99․497 (իննսունինը հազար չորս հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ:
4.Ավտոտնակը և հողամասն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: