Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 101-րդ հոդվածի 1-ից 3-րդ մասերի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Այնթապ բնակավայրի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Անդրանիկ Գրիգորյանի (06․11․2025թ. մտից N 15168) դիմումին. որոշում եմ`
1․ ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 14-րդ փողոց, 1-ին փակուղի, 13/3 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 03-070-0063-0082/ Անդրանիկ Հրաչի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն և գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատմանից փոխել ընդհանուր օգտագործման:
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։