Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, 247-րդ հոդվածի 7-րդ կետի և 282-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով, որ շինությունը կառուցվել Է 2017թ-ին, բացատրություննները, հետազոտված ապացույցները, վարչական պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրանալը և Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /17.06.2024թ. N327 արձանագրություն/ առաջարկը որոշում եմ․
1.Արթուր Բենիկի Լալայանի, Ռենա Սուրենի Լալայանի, Արմեն Բենիկի Լալայանի և Սերգեյ Բենիկի Լալայանի /համայնք Մասիս, գ․Խաչփար 3-րդ փողոց տուն 47 / նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Լուծել ծածկի օրինականացման հարցը։