Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, ,,Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները նոր խմբագրությամբ համաձայն կից 1-34-րդ հավելվածների:
2.Կատարել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հասցեների փոփոխությունները:
3.Կատարել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների անվանումների փոփոխությունները (համաձայն հավելված 35-ի)։
4.Պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել կազմակերպությունների ֆինանասական միջոցներով:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |