Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 228
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՍՏԱԲԱՑՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի /սահմանադրական օրենք/ 142․2-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք ընդունելով թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 12-ի «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 05-ի ընտրությունների արդյունքներով Մասիս համայնքի ավագանի ընտրվելու մասին» N 17-Ա որոշումը և 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած /մանդատից հրաժարված/ ավագանու անդամի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 18-Ա որոշումը, «Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին»  N18 արձանագրությունը, հաշվի առնելով, որ համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցած ,,Դավիթ Համբարձումյան,, դաշինքը ստացել է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ու դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը՝ Դավիթ Համբարձումյանը օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 11։00-ին։
2․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի երդման արարողությունը կազմակերպել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության դահլիճում /հասցե՝ ք. Մասիս, Հանրապետության փող., 7-րդ շենք/։
3․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի երդման արարողությանը հրավիրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արարատի մարզպետարանի, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների, մշակութային, հասարակական գործիչների, պատվավոր քաղաքացիների և այլն։ 
4․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպման պատասխանատվությունը դնել Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի վրա։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՍՏԱԲԱՑՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner