30.08.24
ԳՅՈՒՂՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի թիվ 1220-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների» ծրագրում (այսուհետ՝ Ծրագիր) փոփոխություններ և լրացումների կատարելու մասին ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 875-Լ որոշմամբ կատարվել են Ծրագրի լավարկման և մասնակցության աճը խթանող փոփոխություններ։ Մանսավորապես՝ Ծրագրի շրջանակներում շահառուներին տրամադրվելու է պետական աջակցություն փոխհատուցման պայմանագիրը կնքելուց հետո ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերի կադաստրային արժեքի 30%-ի չափով՝ Ծրագրի պահանջներին ...
Մանրամասն |
|
28.08.24
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՑ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԵՐԹՈՒՂԻՆ
|
Սիրելի ուսանողներ,Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 2-ից կրկին կգործի ուսանողների համար նախատեսված երթուղին:Ուղևորափոխադրումն իրականացվելու է հետևյալ երթուղով և գրաֆիկով՝Ժամը 7:30-ին՝ ք. Մասիս /ներառյալ Մասիս կայարան/-ք. Երևան /Մետրոյի Գործարանային կամ Գ. Նժդեհ կայարան/,ժամը 15:30-ին՝ ք. Երևան/Մետրոյի Գործարանայինկամ Գ. Նժդեհ կայարան/ ևհակառակ ուղղությամբ:Ժամը 7:30-ին՝ Մասիս համայնքի Սիփանիկ-Հովտաշատ-Հայանիստ-Խաչփար-Ազատաշեն-Գեղանիստ-Արգավանդ- Արբաթ բնակավայրեր-ք. Երևան/Մետրոյի Գործարանային կամ Գ. Նժդեհ կայարան/,ժամը 15:30-ին՝ ք. Երևան/Մետրոյի Գործարանայինկամ Գ. Նժդեհ կայարան/ ևհակառակ ուղղություններով:Ժամը 7:30-ին՝ Մասիս համայնքի Դարբնիկ-Զորակ-Սայաթ-Նովա-Նիզամի-Նորաբաց ...
Մանրամասն |
|
27.08.24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ հետևյալ թափուր ավտոբուսային/միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման իրավունքի ժամանակավոր հատկացման համար՝ կից:ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՀայտ՝ համաձայն Հայաստանի հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1994-Ն որոշման N 2 ձևի։2․* Ավտոբուսների գրանցման վկայագիր /ժամանակավոր կտրոն/։3․*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ։4․* Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու կամ վերասարքավորելու ...
Մանրամասն |
|
26.08.24
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
|
Հարգելի՛ բնակիչներ,Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը:Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`• վառել խարույկներ չնախատեսված վայրերում:Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.• նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.• ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում.• կատարել չոր խոտի, խոզանի այրում.• բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ...
Մանրամասն |
|
23.08.24
ԳԵՂԱՆԻՍՏ-ԳԵՏԱՓՆՅԱ-ՂՈՒԿԱՍԱՎԱՆ-ԴԱՐԱԿԵՐՏ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ՝ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ ՎՐԱՅԻ ԿԱՄՈՒՐՋԸ ԿՎԵՐԱՆՈՐՈԳՎԻ
|
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Տ-2-15, /Տ-2-13/ (Գեղանիստ) – Գետափնյա – Ղուկասավան – Դարակերտ (Տ-2-3) ավտոճանապարհի կմ0+400 հատվածի՝ Հրազդան գետի վրայի կամրջի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 2-ը՝ ժամը 16.00։
|
|
23.08.24
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Օգոստոսի 23-ին տեղի ունեցավ Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված էր մոտ 4 տասնյակ հարց, որոնց վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ: Մանրամասները՝ https://www.youtube.com/live/AHYTrPFUMeQ
|
|
21.08.24
ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՄԻ ԾՐԱԳԻՐ ԵՎՍ
|
Մասիս համայնքի բնակավայրերում հաջորդաբար իրականություն են դառնում երկար սպասված մի շարք ծրագրեր։ Ներկայում ընթացքի մեջ է համայնքային կարևորության մի ծրագիր ևս. ասֆալտապատվում է Սիս գյուղի Մխիթար Սպարապետ փողոցը։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Սպասեք նոր ծրագրերի:
|
|
12.08.24
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
|
Սիրելի՛ երիտասարդներ,Շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:Անգնահատելի է երիտասարդության դերը յուրաքանչյուր բնակավայրի, համայնքի, պետության կայացման, զարգացման ու առաջընթացի գործում:Ամենադժվարին պահերին անգամ երիտասարդներն են դառնում առաջամարտիկները, նոր գաղափարներ ու լուծումներ առաջարկողները:Եվ ձեր ձայնը, տեսակետները, առաջին հայացքից անիրական թվացող գաղափարները պետք է լսելի լինեն:Ավելին՝ երիտասարդներին պետք է ներառել տեղական և միջազգային մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում:Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների ու դժվարությունների առջև, երիտասարդությունը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ ամենատարբեր ոլորտներում:Եվ յուրաքանչյուր պատկան ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |