Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Սուրեն Փանոսի Բլդրյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Հովտաշատ, Տաթևի փողոց 2 հասցեում գտնվող շինությունները ( մակերեսը՝ 185,35քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.037 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-054-0038-0050) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Սուրեն Փանոսի Բլդրյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 2016794 (երկու միլիոն տասնվեց հազար յոթ հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ:
3.Շինություններով զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 451770 (չորս հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |