Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Լևոն Միքայելյանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 26․05․2021թ. թիվ 767/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք 3-րդ թաղամաս թիվ 7/37 հասցեում Լևոն Միքայելյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,00206 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0073-0077/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Լևոն Միքայելյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 91502 /իննսունմեկ հազար հինգ հարյուր երկու / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 4441,8 /չորս հազար չորս հարյուր քառասունմեկ ամբողջ ութ/ ՀՀ դրամ: |