01.09.25
ՄԱՐԴՈՒ ՄԻԱԿ ՃՇՄԱՐԻՏ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏԵԼԻՔՆ Է...
|
Այսօր հանրապետության կրթօջախներում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը։Խորհրդանշական այս օրը Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն այցելեց Դաշտավանի Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ և ներկա գտնվեց կազմակերպված միջոցառմանը, ինչպես նաև իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց մանկավարժներին, աշակերտներին ու նրանց ծնողներին։Համայնքի ղեկավարը հորդորեց աշակերտներին, որ լավ սովորեն, որովհետև գիտելիքով զինված մարդն անպարտելի է։Դ․ Համբարձումյանը բարձր գնահատեց նաև ուսուցիչների կատարած աշխատանքը, ովքեր կրթում ու դաստիարակում են հայրենասեր սերունդ։Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, Դաշտավանի վարչական ղեկավարը, հյուրեր, ծնողներ։Շնորհավոր Գիտելիքի ...
Մանրամասն |
|
01.09.25
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ
|
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ, կրթության գործի նվիրյալներ,Սրտանց շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկ կարևոր, առանձնահատուկ, պատասխանատու ու պարտավորեցնող է բոլորիս համար:Այսօր կրկին բացվում են կրթօջախների դռները՝ ջերմորեն ընդունելով իրենց սաներին։ Կրթօջախներն այն դարբնոցներն են, որտեղ ոչ միայն կրթվում, նաև դաստիարակվում են մեր համայնքի և երկրի վաղվա օրվա կերտողները։ Այստեղ ստացած գիտելիքներին գումարվում են ուսուցիչների փոխանցած հոգևոր-բարոյական արժեքները, որոնք դառնում են կյանքի ուղենիշ և ապագայի ամուր հիմք։Սիրելի՛ մանկավարժներ,Անգնահատելի է Ձեր կատարած աշխատանքը և ստանձնած պատասխանատվությունը։ Հավատարիմ ...
Մանրամասն |
|
29.08.25
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿՐԿԻՆ ԿԳՈՐԾԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՐԹՈՒՂԻՆ
|
Սիրելի ուսանողներ,Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից կրկին կգործի ուսանողների համար նախատեսված երթուղին:Ուղևորափոխադրումն իրականացվելու է հետևյալ երթուղով և գրաֆիկով՝Ժամը 7:30-ին՝ ք. Մասիս /ներառյալ Մասիս կայարան/-ք. Երևան /Մետրոյի Գործարանային կամ Գ. Նժդեհ կայարան/,ժամը 15:30-ին՝ ք. Երևան/Մետրոյի Գործարանայինկամ Գ. Նժդեհ կայարան/ ևհակառակ ուղղությամբ:Ժամը 7:30-ին՝ Մասիս համայնքի Սիփանիկ-Հովտաշատ-Հայանիստ-Խաչփար-Ազատաշեն-Գեղանիստ-Արգավանդ- Արբաթ բնակավայրեր-ք. Երևան/Մետրոյի Գործարանային կամ Գ. Նժդեհ կայարան/,ժամը 15:30-ին՝ ք. Երևան/Մետրոյի Գործարանայինկամ Գ. Նժդեհ կայարան/ ևհակառակ ուղղություններով:Ժամը 7:30-ին՝ Մասիս համայնքի Դարբնիկ-Զորակ-Սայաթ-Նովա-Նիզամի-Նորաբաց ...
Մանրամասն |
|
27.08.25
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
|
Այսօր կայացավ Մասիս համայնքի ավագանու արտահերթ նիստ։ Ավագանու հավանությանը ներկայացված օրակարգային հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ։
|
|
20.08.25
ՇՈՒՏՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Հարգելի բնակիչներ,Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ շուտով կմեկնարկեն մի շարք փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որոնք իրականացվելու են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնք-պետություն համաֆինանսավորմամբ։Ըստ ծրագրի՝կհիմնանորոգվեն Մասիս քաղաքի 5-րդ և 6-րդ փողոցներնամբողջությամբ, 5-րդ և 6-րդ փողոցների 1-ին նրբանցքները,Արմեն Նազարյանի անվան մարզադպրոց տանող ճանապարհը,4-րդ թաղամասը 5-րդ թաղամասին կապող հատվածը/ընդամենը Մասիս քաղաքում՝ 18626 քմ, 3000մ երկարություն/,կասֆալտապատվեն Ազատաշեն բնակավայրի 2-րդ և 11-րդ փողոցները/731մ երկարություն, 5-6մ լայնություն/,կասֆալտապատվեն Այնթապ բնակավայրի15-րդ, 16-րդ փողոցները, 18-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 14-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 17-րդ և 18-րդ փողոցների մի ...
Մանրամասն |
|
19.08.25
ԿՐԿԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ
|
Երեկ Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը հյուրընկալել էր դուքենդո մարզաձևի Մասիս համայնքի մի քանի տասնյակ մարզիկների և նրանց մարզիչներին, ծնողներին։ Դ․ Համբարձումյանը շնորհավորեց մարզիչներին և նրանց սաներին՝ հերթական ձեռքբերումների համար և հետաքրքրվեց, թե առաջիկա ինչ մրցելույթներ կան և ինչպես են պատրաստվում ներկայանալ մարզիկները։ Մարզիչները խոսեցին գալիք մի քանի ծրագրերի մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեցին համայնքապետին և համայնքապետարանի աշխատակազմին՝ ցուցաբերած հոգածության և աջակցության համար։ Դ․ Համբարձումյանը վստահեցրեց, որ համայնքում բոլոր մարզաձևերն էլ գտնվում են ուշադրության կենտրոնում և ամեն ինչ արվելու է, որ մասիսցի մարզիկները պատվով ներկայանան տարբեր մրցահարթակներում։
|
|
15.08.25
ՄԻԱՍԻՆ ՀԱՐԳԵՆՔ ՄԱՐՏՈՒՆՈՒ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
|
 Օգոստոսի 17-ին Միասին կհարգենք Մարտունու ազատագրման հերոսների հիշատակը։  1992-ի այս օրը Մարտունին դարձավ ազատության և տոկունության խորհրդանիշ։ Այս միջոցառումը մեր պարտքն է՝  պահելու պատմական հիշողությունը  ամրապնդելու ազգային ինքնությունը  միավորելու մեր համայնքը։  ՕՐԱԿԱՐԳ  Ժամը 11:00 – Եռաբլուր՝ հերոսների հիշատակի արարողություն  Ժամը 19:00 – Մասիս քաղաքի Կենտրոնական այգի՝ հիշատակի միջոցառում։ Այս օրը մենք ոչ միայն հիշում ենք անցյալը, այլև վերահաստատում ենք մեր հավատարմությունն այն արժեքներին, որոնցով կերտվեց Մարտունու ազատագրումը։ Եկեք միասին լինենք՝ մեր հերոսների հիշատակը հավերժ պահելու և մեր պատմությունը սերունդներին փոխանցելու համար։
|
|
15.08.25
«ԱԶԱՏ» ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ՄԱՍԻՍՈՒՄ ԷՐ
|
Երեկ Մասիսում էր Մարսելից ժամանած «ԱԶԱՏ» երգչախումբը /գեղ․ ղեկավար՝ Միքայել Վեմյան/։Եվ օրը պատահական չէր, քանզի օգոստոսյան այս օրերին կազմավորվեց մահապարտների գումարտակը. ականջալուր Սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչին` հարյուրավոր հայորդիներ գնացին գիտակցված մահվան, և նրանցից շատերն անմահացան հանուն Արցախի, հանուն հայրենիքի։Օգոստոսի 14-ին Մասիսի համայնքապետի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Մասիսում հյուրընկալված երգչախմբի անդամները, «Արծիվ մահապարտներ» գումարտակի ներկայացուցիչները, Մասիս համայնքից Արցախյան պատերազմների մասնակիցներն այցելեցին և ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող պանթեոնում, այնուհետ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |