Այսօր: Շաբաթ, 9 Դեկտեմբերի 2023թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 74-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N82-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Մասիս համայնքի ավագանին որոշում է՝

1.Մասիս համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 28-ի N82-Ա որոշման հավելվածի 15-ից 17-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.

,,15.Համայնքի սոցիալապես անապահով բնակչի հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարը կարող է իր որոշմամբ նրա ընտանիքին հատկացնել մինչև 100,0 / մեկ հարյուր   հազար/ ՀՀ դրամի սոցիալական օգնություն:

16.  Սոցիալապես անապահով ընտանիքներին  հատկացվող մեկանգամյա սոցիալական օգնության առավելագույն չափը սահմանել 100,0 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: Նույն ընտանիքին  տարվա ընթացքում  սոցիալական օգնություն կարող է հատկացվել  առավելագույնը 4 / չորս / անգամ, որի չափը չի կարող գերազանցել  սոցիալական օգնության առավելագույն  չափի կրկնապատիկը:

17. Սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին ուսման վարձի հատկացումը  կարող է իրականացվել միայն պետական բարձրագույն և /կամ/  միջնակարգ մասնագիտական ուսումնական  հաստատություններում, ոչ  պետական ուսումնական  հաստատություններում  /պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով / սովորելու, դեպքում և առավելագույնը կարող է հատկացվել 150,0 /մեկ հարյուր հիսուն  հազար/ դրամ:,,


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner