Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.2-րդ մասի «Արարատ մարզի համայնքներն ու բնակավայրերը» ցանկի 3-րդ կետի,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը համաձայն կից հավելվածի: 2.ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի 2013 թվականի հունիսի 14-ի N28-Ա որոշումը: 3. Միավորված նախկին 26 համայնքների կանոնադրությունները օրենքի ուժով համարել ուժը կորցրած 2022 թվականի փետրվարի 25-ից: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |