Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մովսես Խաչատրյանի հայտը (CPA0-0000-5256)․ որոշում եմ
1.Մովսես Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք Մասիս ք. 1-ին թաղամասի 5-րդ փողոց 7 հասցեում տրամադրել բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն։
2.Մովսես Խաչատրյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մովսես Խաչատրյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: