,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 10-ի N77-Ա որոշման 2-րդ և 3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ. ,,2.Պահեստի համար մուծման վճարը կազմում է 64319 /վաթսունչորս հազար երեք հարյուր տասնինը/ ՀՀ դրամ 1 քմ արժեքը 2418 /երկու հազար չորս հարյուր տասնութ/ ՀՀ դրամ: 3.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 71551 /յոթանասունմեկ հազար հինգ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ 1 քմ արժեքը 1221 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ:,,
|