Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով և ընդառաջելով Բաղշի Մկրտչյանի խնդրանքին /մտից մատյան՝ 04․06.2021թ. N 806/ համաձայն կից ներկայացվող հատակագծի՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1.Բաղշի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական վարելահողի՝ 2,136 հա հողամասի /ծածկագիր՝ 03-003-0294-0020/ մի մասը /1,336 հա/ ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության համաձայն կից հատակագծի: |