Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Վիրաբ Սահրադյանի դիմումը՝ /մտից՝ 05.09.2022թ. N 3189/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Ազատաշեն բնակավայրում գտնվող Վիրաբ Սահրադյանին, Գոռ Սահրադյանին սեփականության իրավունքով պատկանող 03-006-0105-0008 կադաստրային ծածկագիրը կրող, 0.3055հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, կորիզավոր այգի գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ |