Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 425
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 մարտի 2024 թ.

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ, ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 38 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՀԱՆ ԼԵՎԻԿԻ, ԴԱՐԵՋԱՆ ԼԵՎԻԿԻ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԼԵՎԻԿԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վահան Խուրշուդյանի (ծնված՝ 27․12․1969թ․) մտից 19․02․2024թ․ թիվ 2295/ դիմումը։

       Փաստացի ճշգրտումից պարզվել է, որ Մասիս համայնքի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,1204 հա, որից 0,12 հա  հանգուցյալներ Լևիկ և Ժենիկ Խուրշուդյանների ընտանիքի սեփականությունն է, որոնց ժառանգները ընդունել են ժառանգությունը բայց չեն ձևակերպել իրենց ժառանգական իրավունքները։ Օրինական հողամասին կից օգտագործված 0,0004 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով Վահան Լևիկի, Դարեջան Լևիկի Խուրշուդյաններին և Լուսինե Լևիկի Մկրտչյանին։

 Հաշվի առնելով, որ անհատական բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և անհատական բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,1204 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրեսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով և ընդառաջելով Վահան Խուրշուդյանի խնդրանքին․ որոշում եմ՝

       1․ Վերականգնել Մասիս համայնքի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վահան Լևիկի Խուրշուդյանի /ծնված՝ 27․12․1969թ․ նույնականացման քարտ ՝ 007527955 տրված՝ 28․12․2015 թ․, 044-ի կողմից/, Դարեջան Լևիկի Խուրշուդյանի /ծնված՝ 08․12․1966թ․, նույնականացման քարտ՝ 010403988, տրված՝ 27․02․2019 թ․, 044-ի կողմից/, և Լուսինե Լևիկի Մկրտչյանի /ծնված՝ 07․09․1972թ․, անձնագիր՝ AM0825025, տրված՝ 31․07․ 2012թ․ 044- կողմից/ սեփականության իրավունքները բնակելի տան, օժանդակ շինությունների և դրանց սպասարկման համար  օրինական 0,12 հա մակերեսով հողամասին կից 0,0004 հա հողամասի նկատմամբ։

      2․ Շենք շինությունների մակերեսը և հողամասի սահամնները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի հատակագծով /կցվում է/։

      3․ Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner