Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Գևորգ Առաքելյանի դիմումը՝ /մտից ՝ 27.06.2022թ. N 640/ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Նորաբաց բնակավայրում գտնվող Գևորգ Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող 03-067-0025-0025 կադաստրային ծածկագիրը կրող, 0.2694 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով։ |