Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 42 –րդկետի, ՀՀկառավարության 29 ապրիլի 2021 թվականիԿադաստրայինքարտեզումհայտնաբերվածսխալներիուղղմանկարգըսահմաներլումասին N 698-Նորոշման 39-րդկետի 2-րդենթակետիորոշմամբ, հաշվի առնելով <<Խարբերդի մասնագիտացված մանկատուն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հ․ Բալասանյանի գրությունը և այն հանգամանքը, որ Արարատ մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոց 38 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Խարբերդի մասնագիտացված մանկատան շենք-շինությունների զբաղեցրած, պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 8.71 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը ՀՀ կառավարության 16 հոկտեմբերի 2003 թվականի N 1362-Ն որոշմամբ սխալմամբ է փոխանցվել որպես համայնքային սեփականություն, քանի որ հանդիսացել են պետական սեփականություն հանդիսացող մանկատան պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամաս, և Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ գյողի 1-ին փողոց 38 հասցեում գտնվող հասցեում 8.71 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը հանել համայնքային սեփականության գույքի ցանկից՝ համայնքային սեփականություն չհանդիսանալու պատճառով` ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականությունը:
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում և գույքագրման փաստաթղթերում:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: |