Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Քերոբ Մխիթարյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, Հովտաշատ, Տաթևի փողոց 1 հասցեում գտնվող նկուղները (մակերեսը՝ 72,00քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.01394 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-054-0037-0005) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Քերոբ Արտուշի Մխիթարյանին:
2.Շինությունների ուղղակի վաճառքի գինը կազմում է 87048 (ութսունյոթ հազար քառասունութ) ՀՀ դրամ:
3.Շինություններով զբաղեցված հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 87912 ( ութսունյոթ հազար ինը հարյուր տասներկու) ՀՀ դրամ: .
4.Շինությամբ զբաղեցված հողամասից ավել հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 246887 ( երկու հարյուր քառասունվեց հազար ութ հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ:
4.Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |