Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 109-Ա
 

Զեկ. ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 24-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով ,,Քաղաքացիական պայմանագիր,, խմբակցության առաջարկը,  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է ՝

1.Մասիս համայնքի ավագանու յուրաքանչյուր  անդամին՝ իր ցանկությամբ,  օրենքով սահմանված կարգով իր պարտականությունները   իրականացնելու  հետևանքով առաջացած  տրանսպորտային  և  գրասենյակային ծախսերի դիմաց  հատկացնել  դրամական փոխհատուցում  ամսական  25000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամի չափով: 

2. Մասիս համայնքի ավագանու յուրաքանչյուր  անդամին՝ իր  ցանկությամբ,  օրենքով սահմանված կարգով  իր  պարտականությունները  իրականացնելու  հետևանքով  առաջացած  այլ  ծախսերը   հիմնավորող փաստաթղթերի առկայության դեպքում հատկացնել  դրամական  փոխհատուցում ծախսերը հիմնավորող փաստաթղթերի գումարի  չափով, բայց ոչ ավել քան 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԱՐԴ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Օրակարգի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 109-Ա որոշման նախագծին դեմ են քվեարկել ձայների հետևյալ հարաբերությամբ՝ կողմ 0, դեմ 21, ձեռնպահ 0: Նախագիծը չընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner