Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Արմեն Սոսի Կարապետյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Նոր թաղամաս 11/20 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 20,2քմ) և սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00202 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0128-0964) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Արմեն Սոսի Կարապետյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 46784 (քառասունվեց հազար յոթ հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ:
3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 138053 (ութսունինը հազար յոթ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ:
4. Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) ՀՀ դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |