Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 367
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հուլիսի 2025 թ.

ՎԻԳԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով ,,Տեղական Ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43․1-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի 30.06.2025թ. N4055 ծանուցումը լսումներին  հրավիրելու մասին  / վարչական վարույթի քննության անցկացման տեղի, օրվա և ժամի վերաբերյալ ծանուցումը ուղարկվել է փոստային ծառայության միջոցով և 01․07․2025թ․ տեղադրվել էր ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական «azdarar.am» ինտերնետային կայքում/, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /14.07.2025թ. N 68 արձանագրություն/ առաջարկը, Վիգեն Գրիգորի Չիլինգարյանի կողմից Մասիս համայնք, Մասիս քաղաքում  գտնվող  չսահմանված ու չնախատեսված տեղում մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելու համար. որոշում եմ՝

1․Վիգեն Գրիգորի Չիլինգարյանի / ծնված՝ 29․09․1984թ-ին, նույնականացման քարտ՝  012410445, ՀԾՀ՝ 3909840442, հասցե՝ ք․Երևան Տիգրան Մեծի փողոց 27/2 շենք բն․, 42 /  նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկի չափով՝  60․000 /վաթսուն հազար / ՀՀ դրամ:

2.Տուգանքը վճարել  Մասիսի  համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին: 

3.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

4.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

5.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վոլոդյա Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner